Ինչևէ, պատերազմն անցյալում է, և այժմ ունենք մի նոր իրավիճակ: Արդյոք շարունակելու՞ ենք զբաղվել ինքնախաբեությամբ, թե՞ վերլուծելու ենք անցյալի սխալներն ու կառուցելու ենք այլ որակի, իրապես մարտունակ բանակ: Եթե շարունակելու ենք մեծամտանալ մի բանից, որը չկա, ապա որպես ազգ մենք իրավունք չունենք շարունակել մեր գոյությունը: Եթե հասկանալու ենք, որ պետք է կառուցել 6-րդ և 7-րդ սերնդի սպառազինությամբ և արհեստական բանականությամբ օժտված զինատեսակներով բանակ, ապա կարճ ժամանակ հետո մենք, իրոք, կկարողանանք հպարտանալ, բայց ոչ երբեք մեծամտանալ այն բանակի մարտունակությամբ, որը կունենանք:
Հայաստանի Զինված ուժերում առկա են լրջագույն խնդիրներ, որոնք վայրկյան առաջ լուծում են պահանջում, իսկ եթե այդ լուծումները չտրվեն կամ տրվեն ուշացած, ապա հաջորդ պատերազմում մեզ պարզապես չեն խնայելու: Եթե մենք, իրոք, ցանկանում ենք ունենալ մարտունակ բանակ, անվտանգ պետություն, ապա հենց այս պահին պետք է մեծ ռեֆորմ իրականացնենք բանակում՝ կոշտ վիրահատական միջամտությամբ:
Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին, որոնք ընկան մեր մեծամտության և ինքնախաբեության պատճառով:
Վահե Աղաջանյան