Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։ Այ…

Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։
Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։
Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։
Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ը ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։
Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ։
Կից կադրերում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտակայքում հասցված հարվածների պատկերներն են. Իրանագետ Վարդան Ոսկանյան

https://cdn4.telesco.pe/file/a63c0260c4.mp4?token=qZWk05Cop9koKS8CI7FEQ2UDbmPIpJGa21Km3iPa8jyZqnKh3cDJeb2alByD3MCAZSx6_DxHE0Q7uOeC6vGzYJF9baX99WLaclay1bx2bfyYStXdGCmRemUyMp_CBMn5ozHRiDrrjw_OU7ua3iqs_Pr85lY2O376FSj5jB6SKhvVqin-Wu-smrc-TD6x6oJ71VcuNBNIYw26BqVA5_krABHPQqVmGHbq5Bn4xjZBuMy4wHqZOOAi3auwTolcIYEsJ_FxkN5f_fyzVfTXbNUwng9FixXZX9VaTh3BXCPa_EIPVY6DCtMkbTJ07n98Zgl3cCom420dQrGy6iHgftDymg

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով