«Հայաստանի վարչապետը փողոցային բառապաշարով հարցնում էր՝ որն է «մեր ուժը». պատաս…

📌 «Հայաստանի վարչապետը փողոցային բառապաշարով հարցնում էր՝ որն է «մեր ուժը». պատասխանում եմ». Նարեկ Կարապետյան
📣 Այսօր ՀՀ վարչապետը փողոցային ձևով ու բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
🗣️ «Մեր ուժը մեր ծրագրերն են և այդ ծրագրերն իրականացնելու կամքը։ Մեր ուժը բանակի վերափոխումն է՝ 10,000 նոր անօդաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել։ Մեր ուժը հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, որպեսզի ոչ մի անօդաչու սարք չհասնի մինչև Աբովյան։ Դա է մեր ուժը և մեր կամքը։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան։
➡️ Իսկ ո՞րն է քո ուժը, բնավորություն ես սարքել ՀՀ քաղաքացիների հետ «արա»–ով խոսել։ «Արա»–ով մի խոսա, ոնց որ երաժշտությունը թարգում ես, գողական գնա՞ս, «արա»-յով մի՛ խոսա»,– ասել է նա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով