Սամվել Կարապետյանին թույլատրվում է տեսաուղերձով հանդես գալ Facebook-ում. ՔԿՀՀ քն…

Սամվել Կարապետյանին թույլատրվում է տեսաուղերձով հանդես գալ Facebook-ում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2026 թվականի մարտի 18-ին ստացվել է մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում «Facebook» սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով