Մարտի 19-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է …

Մարտի 19-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
Քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։
ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով