Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք Տեր…

Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք Տեր Օշին քահանային խրատելու, թե «խելքդ գլուխդ հավաքիր»: Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:
Մեզ ասացին, որ Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեւոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Տեր Օշինը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանի պսակը ժամանակին ինքն է իրականացրել: Հարցրինք՝ Ռուբինյանն այն ժամանակ Քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ-որ պրոցես տեղի ունեցե՞լ է այս շաբաթներին։ «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ, հանգիստ ապրում եմ»,- ասաց Տեր Օշինը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով