Ամենայն Հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս…

📌Ամենայն Հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը: Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, հայտնել են Մայր Աթոռից:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել են, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի:
Վրաց Պատրիարքի հուղարկավորությունը 2 օրից է, իսկ Գարեգին Երկրորդն արդեն մեկ ամիս է մեղադրյալի կարգավիճակ ունի՝ երկրից բացակայելու արգելքով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով