Ադրբեջանն ինքն իրեն հակասում է, ինչո՞վ, Ադրբեջանը ինքն իրեն հակասում է նրանով, որ 2021 թվականը և հաջորդող շրջանը իրենք պաշտոնական մակարդակում անվանում են ետկոնֆլիկտային շրջան: Բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Այսինքն` Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն, ամեն օր ուժ, եթե ոչ ամեն օր, շատ հաճախ, շատ հաճախ ուժի և ուժի կիրառման սպառնալիք և «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի, եկեք ուղիղ ասենք՝ Հայաստանի պետության գոյությունն իսկ: Եվ զուգահեռ մեզ հրավեր քննարկելու, կներեք, իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է:
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
Leave a Reply