Պուտին. Արհեստական բանականությունը պետք է վերահսկելի լինի մարդկանց կողմիցՌԴ նախ…


🇷🇺 Պուտին. Արհեստական բանականությունը պետք է վերահսկելի լինի մարդկանց կողմից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Արհեստական բանականության» զարգացման և առօրյա կյանքում այդ տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ քննարկման:
Պուտինը կարևորել է տեխնոլոգիական առաջընթացը՝ հերթական անգամ շեշտելով, որ դա չպետք է հանգեցնի գործազրկության, այլ ընդհակառակը՝ ստեղծի նոր աշխատատեղեր և ավելի լավը դարձնի մարդկանց կյանքը:
«Արհեստական բանականությունը պետք է դառնա մարդուն օգնող, այլ ոչ թե խանգարող գործիք: Դրա օգտագործմամբ մենք պետք է կարողանանք էլ ավելի ամրապնդել Ռուսաստանի դիրքերն աշխարհում:
Արհեստական բանականությամբ աշխատող համակարգերը պետք է կառավարելի և վերահսկելի լինեն մարդկանց կողմից: Այս տեխնոլոգիան մարդկության պատմության մեծագույն նվաճումներից մեկն է և այն պետք է ծառայի մարդկությանը»,- Պուտինի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ մարդկանց անձնական տվյալները չպետք է հասանելի լինեն արհեստական բանականությամբ աշխատող համակարգերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով