«Ինչ է ստացվում՝ եթե ինքը չլինի, հաջորդ օրը պատերա՞զմ է սկսվելու։ Ինքը պայմանավո…

«Ինչ է ստացվում՝ եթե ինքը չլինի, հաջորդ օրը պատերա՞զմ է սկսվելու։ Ինքը պայմանավորվե՞լ է, որ եթե ժողովուրդը այլ իշխանություն ձևավորի՝ Ալիևը պետք է գա ու պատերազմ սկսի մեր դեմ։ Այսինքն մեզ վրա դրսից «տղա» են բերու՞մ՝ Ալիևի տեսքով։ Սա արդեն ոչ թե պարզապես խայտառակություն է, այլ շանտաժ և վախի միջոցով կառավարում»։



«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Պատգամավորն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը՝ եթե ընտրություններում իրենք սահմանադրական մեծամասնություն չկազմեն, պատերազմ կլինի:

«Ես ուղղակի ուզում եմ խնդրել մեր ժողովրդին՝ չտրվել այս շանտաժին, չտրվել սպառնալիքներին։ Ու ուշադրություն դարձրեք՝ հատուկ նշվում է սեպտեմբերը, շատ լավ իմանալով, որ մեր ժողովրդի համար դա ցավոտ, զգացական ժամանակահատված է։ Այն, որ Ալիևը մեզ սպառնում է, խոսում է մեր պետականության կորստի մասին՝ մենք գիտենք, հասկանում ենք։ Հասկանում ենք նաև, որ դա անում է հակառակորդ երկրի ղեկավարը։ Բայց երբ դա իրականացնում է սեփական պետության թիվ մեկ դեմքը՝ դա արդեն ուղղակի խայտառակություն է։ Պատերազմ տեսած, կորուստներ տեսած ժողովրդին նման լեզվով խոսելը անթույլատրելի է»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով