♨️ Նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին միացնելու աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիան» հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Թողնել պատասխան