Կառավարությունը չի բացահայտում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների չափերըԿա…

Կառավարությունը չի բացահայտում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների չափերը

Կառավարությունը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե անցած տարվա երկրորդ կիսամյակի գնահատման արդյունքներով որքան պարգևավճար են ստանալու վարչապետը, փոխվարչապետը և նախարարները: Գրավոր հարցմանն ի պատասխան այսօր միայն հայտնել են, որ նշված պաշտոնյաների վարձատրության մասին տեղեկություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով տեղեկատվության ազատության, անձնական տվյալների մասին օրենքներով և աշխատանքային օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:
Ամիսներ առաջ, սակայն, կառավարությունը, «Հետք»-ին տրամադրել էր 2025-ի առաջին կիսամյակի ընթացքում վարչապետի ստացած պարգևավճարի չափը՝ մոտ 12 միլիոն դրամ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով