Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայա…

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:
Զրուցակիցները քննարկել են 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շուրջ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով