Լրագրող- Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, որ արցախցիները չ…

Լրագրող— Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում էր, որ արցախցիները չեն կռվել, ընդ որում՝ խոսքը վերաբերում էր ինչպես վերջին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի, այնպես էլ 44-օրյա պատերազմին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
Մովսես Հակոբյան-Ոչ մի ղարաբաղցի ամաչելու առիթ չունի, թող ամաչեն նրանք, ովքեր պիտի կառավարեին պատերազմը։
— Պարոն Հակոբյան, եթե արցախցիները չեն կռվել, ապա ինչպես են մեկ օրում 223 զոհ տվել, միաժամանակ, ասում է զենքերի 80-90% չեն օգտագործվել։
— Փաշինյանը ճիշտ է ասում, բայց նա ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա կրակել են, թե չեն կրակել։ Այդ մարդը անում է մի բան, որը մեր ազգի խայտառակությունն է։ Գիտեք ինչ՝ ճիշտ է անում, մեզ հասնում է, լավ է անում, աչքներս էլ հանում է։ Որովհետև իրեն են ընտրել։ Չեմ ուզում խոսել, մի ջղայնացրեք ինձ։
Իսկ գուցե արժի, իսկ գուցե ժամանակն է ջղայնանալու։
-Տարիքս անցել է, որ ջղայնանամ, հետևից պիտի գործողություններ կատարվի։
Pastinfo.am

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով