Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել…

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները։
«Վենեսուելան արդեն ուղիղ օրինակ է։ Ասվում էր, թե պետք է հեռացնել նարկոթրաֆիկով զբաղվող ռեժիմը։ Վերջում ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Միացյալ Նահանգները վերցնում է Վենեսուելայի նավթային ոլորտը իր վերահսկողության տակ։ Նույնը տեղի է ունենում Իրանի դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ էության, բաց տեքստով ասել է, որ ցանկանում է Իրանի հետ միասին վերահսկել Հորմուզի նեղուցը և դրա միջոցով անցնող ածխաջրածինների բոլոր մատակարարումները։ Այժմ ԱՄՆ-ն նաև ասում է, որ ցանկանում է «Հյուսիսային հոսքերը» վերցնել իր վերահսկողության տակ», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով