Ժամը 18։59-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է…

Ժամը 18։59-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։
Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։
Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով