Դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակ…

Դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, 2026 թվականի մարտի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի, Գյումրու համայնքապետի խորհրդականի,Կրթության բաժի 3 աշխատակիցների նկատմամբ՝ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար:
Գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնել են, որ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ութ տնօրենների նկատմամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով