Շատ տհաճ երևույթ է, երբ մտնում ես ընդդիմադիր կամ թունդ ընդդիմադիր համարվող մամու…

Շատ տհաճ երևույթ է, երբ մտնում ես ընդդիմադիր կամ թունդ ընդդիմադիր համարվող մամուլ, որ որևէ հետաքրքիր նյութ կարդաս, ասենք` իշխանության սխալների մասին, ու մեկ էլ այդ նույն իշխանության` ՔՊ-ի սրտիկով բաներն ու գովազդն է բառի բուն իմաստով «թռնում» դեմքիդ ու փակում ՔՊ-ին քննադատող կամ ընդդիմությանը պաշտպանող հոդվածի տողերը, որ դու չկարողանաս կարդալ նյութը կամ ուղղակի նյարդայնանաս ու փակես հոդվածը:
Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են շահում այս ամենից.
1. Շահում է ՔՊ-ն` «թունդ ընդդիմադիր» լրատվամիջոցում իր գովազդը տեղադրելով, դրանով տվյալ կայքի ընթերցողների «սրտերը շահելով» և իր նյարդայնացնող գովազդներով փակելով նաև իր դեմ «թունդ քննադատական» հոդվածների տողերը, որ չկարդան
2. Շահում է այդ նույն «թունդ ընդդիմադիր» լրատվամիջոցը` ընդդիմադիրի համարում ունենալու շնորհիվ իշխանությունից գովազդ, հետևաբար` փող կպցնելով և հարստանալով
3. Տուժում է ընթերցողն ու ժողովուրդը
#Բարի_լույս
#Ծուռ_հայելիների
#Իրականությունից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով