Շատերը չեն ընկալում մի շատ դաժան, բայց պարզագույն իրականություն։ Հայերը իրենց կա…


Շատերը չեն ընկալում մի շատ դաժան, բայց պարզագույն իրականություն։ Հայերը իրենց կարող էին թույլ տալ հակաթուրքական ճռիկներ, կամ եթե ընդգրկված էին Սովետի կազմում, կամ 100 տոկոսով գտնվում են Մոսկվայի տակ, այսինքն այսպես կոչված պաշտպանված են «Մեծ եղբոր» կողմից։ Այլ պարագայում Հայաստանի ներկայիս ռեսուրսները իրեն թույլ չեն տալիս անգամ մի հատ ծպտուն հանել՝ իհարկե կարող ես փորձել, բայց ոնց որ 1920 թվականին, մի քայլը կարող ա լինել վերջինը։ Կամ պետք ա խելացի ազգերի պես լեզուդ քեզ պահած օր ու գիշեր աշխատես հզոր պետություն կառուցելու վրա, կամ լքես այս տարածաշրջանը, ու դրսից, քեզ դնելով քո երազանքի տղու տեղ, Վորկուտայից կամ Գլենդելից անվտանգ ողջ օրը լցնես թուրքերի վրա, ու զարմանաս, թե Երեւանում, հայ-թուրքական սահմանի ապրողները խի քո պես զիլ հայրենասեր չեն…
Արգիշտի Կիվիրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով