Իսկ 2026 թվականին Փաշինյանը ամեն մի անշառ հայտարարություն համարում է պատերազմ հրահրող, թեև նշում է նաև 2016 թվականից պարզ էր, որ բանակցություններով հարց հնարավոր չի լուծել, դժվարացել է նաև պատերազմը հետաձգելը: Ինչո՞ւ ենք մի կողմից Ալիևի հետ պայմանավորվում իրար չվնասենք, մի կողմից «վնասող» հայտարարություններ և քայլեր անում, որովհետև Բաքուն այս ամենը վնասող էր համարում: Իհարկե, առանց սրա էլ պատերազմ սկսվելու էր, բայց….եթե այսօր Փաշինյանն ասում է մի ստից խոսք կարող է պատերազմ հրահրել, նույնը չէ՞ր կարելի ասել 2019-2020-ի համար, ինչու՞ չէր կարելի: Սա, եթե վերանանք բուն ռազմական տրամաբանությունից, քանի որ, այո, հաղթանակը ապահովված է, եթե այն տեղափոխվում է հակառակորդի տարածք:
2019-ի մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։ «Ես…
Թողնել պատասխան