Քիչ անց կհրապարակվի Դավիթ Մինասյանի կալանքի վերաբերյալ որոշումըՔննչականն այսօր ա…

Քիչ անց կհրապարակվի Դավիթ Մինասյանի կալանքի վերաբերյալ որոշումը
Քննչականն այսօր առավոտյան արդեն երկրորդ անգամ խուզարկել է կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված պատանիների բնակարանը։ Մայրն ու փաստաբանը, սակայն, որևէ տեղեկություններ չհաղորդեցին այս մասին։ Երեկ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էր ասել, որ իրավապահներն ապացույցներ են փնտրում եկեղեցում պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու նպատակով բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով հարուցված գործի համար։
Մեր երեկվա անդրադարձը👇
«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ

«Ինչը կադրերում տեսել եք, հարված չի եղել». փաստաբանները՝ եկեղեցու միջադեպի վերաբերյալ

Դավիթ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը տևեց ավելի քան 5 ժամ։ Որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 1-ին՝ կեսօրին:
Ռեպորտաժը՝ մարտի 31-ի:
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
Ազատություն TV-ին հետևեք…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով