🔴Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին‼️«Հրապարակ»-ը
գրում է. ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։
⚡️«Փորձել են այս հոգևորականներին հանել վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։ Դրանից գազազած՝ սկսել են հոգևորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ:
🔥Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան