Россельхознадзор-ի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում կարանտինային արտադրանքի նկատմամբ, որը ներմուծվում է նաև Ռուսաստան։
Հայաստանը ԵՄ-ից եկող ապրանքներին տրամադրում է պարզեցված մուտք իր շուկա, ինչը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի պահանջներին, «Վեստի»-ին տված հարցազրույցում նշել է Սերգեյ Դանկվերտը։ Նրա խոսքով՝ այն տեսականին և քանակը, որը Հայաստանից մուտք է գործում, հիմք են տալիս ենթադրելու, որ բոլոր ապրանքները չէ, որ ունեն հայկական ծագում։
«ԵԱՏՄ երկրների համար մենք ունենք շուկա մուտք գործելու հեշտացված կարգ, և Հայաստանը, օրինակ, ծաղիկներ մատակարարելով, 3 տարվա ընթացքում դրանց ծավալը ավելացրել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Շատ այլ ապրանքների դեպքում ևս նման աճ է գրանցվել։ Այդ պատճառով մենք նույնիսկ ստիպված եղանք ֆիտոսանիտարական վերահսկողությունը տեղափոխել ավելի մոտ սահմանին»,– հավելել է պաշտոնյան։

Թողնել պատասխան