🇦🇲Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից
‼️«Հրապարակը»
գրում է. Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։
🔥Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված՝ ուղարկել են դպրոցին։
🔴Սակայն Փաշինյանի արցախատյաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ հեռացնել հերոսների անկյունը՝ դրոշը ներառյալ, կա՛մ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։
🔽Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրհանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին եւ ձեռնունայն հեռացել է։ Ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել՝ կա՛մ հեռացնում է, կա՛մ ինքն է հեռանում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան