Ինչպես ՀՀԿ-ականները «փուռը տվեցին» ՎանեցյանինՄի խումբ անձինք նպատակադրվել են ընտ…

Ինչպես ՀՀԿ-ականները «փուռը տվեցին» Վանեցյանին
Մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին «Հայրենիք»կուսակցության օգտին քվեարկելու համար. 62 մարդ ձերբակալվել է.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:
Ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։
Հ.Գ. Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Արմավիրի մարզի ՀՀԿ-ական կանայք, որ, կարծես, հանձնաժողովի անդամներ են եղել, բառի ամենաուղիղ իմաստով քցում և «փուռն են տալիս» Արթուր Վանեցյանին: Թե ասա` քեզ պե՞տք էր, նույնիսկ Էջմիածնում գնացիր կպար ՀՀԿ-ականների պոչից, որ քեզ օգնեին: Է՞ս չէր սրանց օգնածը` ընտրակեղծարարները փողը վերցրել են` հերիք չի, մի հատ էլ դժգոհում են չափից ու քո մասին ինչ ասես` խոսում են հեռախոսով: Ախր, ՀՀԿ-ն ո՞նց կարա առանց ընտրակաշառքի կամ առանց կեղծիքի ընտրության մասնակցի, դա, քաղաքական իմաստով, իրենց «արյան մեջ է», առանց կեղծիքի չեն կարող: Մենք էդ ամեն ինչը մեր աչքով ենք տեսել էս տարիներին:
#Բարև_Ձեզ_պարոն_Վանեցյան
#Իսկ_Բաբայան_Սյամոն
#Ոչ_մի_ձայն
#Չբերեց?
#Թե_ՀՀԿ_ական_կնանիք
#Իրեն_փող_չէին_տվել
@MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով