Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին, ազատվել է աշխատանքից: «Հրապարակի» տեղեկություններով` պատճառն այն է, որ նա ասել է, թե խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել: Դա ՔԿ-ն համարել է ոչ պրոֆեսիոնալ պահվածք։
Թողնել պատասխան