Փոքրիկ նյուանս` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարբերության մասինՎաղը կայանալ…

Փոքրիկ նյուանս` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարբերության մասին
Վաղը կայանալու է ՀՀԿ 18-րդ համագումարը, որը լուսաբանելու համար նախապես հավատարմագրել են լրագրողներին, այդ թվում` անձամբ ինձ են գրել, որ գրանցվեմ հավատարմագրման համար:
Սրանից առաջ երկու անգամ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս հրավիրեց, երկու անգամ էլ ինձ ոչ միայն չտեղեկացրին, այլև անգամ իմ զանգելուց հետո էլի հրաժարվեցին հավատարմագրել:
Սա չեմ ասում նրա համար, որ էս փոքր նյուանսի շնորհիվ Սերժը լավն է, Քոչարյանը` վատը, կամ Ազատիչը ինձ համար գժվում ա, Սեդրակիչն էլ` ճիշտ հակառակը (իրականում երկուսն էլ, մեղմ ասած, տպավորված չեն ինձնով, ինչը լավ է): Սա գրում եմ նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա մնացել է 1998 թվի տակ ու դուրս չի գալիս դրանից, իսկ Սերժ Սարգսյանը գոնե տարիներով Բաղրամյան 26-ի դռները մեր առջև փակ պահելուց հետո գոնե տարրական դիվանագիտական քայլ է անում` անգամ իր համար անցանկալի լրագրողների համար իր միջոցառումներին խոչընդոտներ չհարուցելով:
Չգիտեմ` վաղը ինքը կխոսի, թե չէ ու ոնց կշփվի մեզ հետ, բայց որ հավատարմագրել են բոլորին (հուսով եմ` բոլորին), դա փաստ է: Մնացածը` վաղը, «Հարսնաքարում»:
#Էն_Բագրատ_ա_ինչ_ա
#Դրան_ասեք
#Էդքան_տապոռ_մի_եղեք
#Հատկապես_որ
#Էլի_մասնակցելու_եք
#Ու_չկրեք
#Որովհետև_մինչև_հիմա
#Նույն_խելքին_եք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով