Արտակարգ դեպք` Երևանում. Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։…

⚡️Արտակարգ դեպք` Երևանում. Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan. com-ը:
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։
ՆԳՆ-ից MakaryanNews-ին հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով