Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Փաստինֆո»–ին պարզաբանել են, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր վրա հասնել՝ արդեն վրա է հասել, վարույթ չի հարուցվել։
Թողնել պատասխան