Չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել. ԱԺ–ի մոտ «Ուժեղ Հայաստան» կուս…

🔴Չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել. ԱԺ–ի մոտ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրատապ ասուլիսն է
‼️ԱԺ–ում հապճեպ Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելը վտանգում է ՀՀ իրավական արժեքները, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Վենետիկի հանձնաժողովի վարքագծի կանոնակարգով սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն՝ Ընտրական օրենսգրքում պետք է երաշխավորվի ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը: Սակայն նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը: Դաշինքը ոչ միայն ստորագրված է հուշագրով, այլև մինչև նախագծի հրապարակումն արդեն ԿԸՀ մուտք էր արել դիմում, որով պետք է էլեկտրոնային հաշիվ բացվի ու կարողանանք օգտահաշիվ ստանալ: Այսինքն՝ նաև արդեն իրավական ընթացակարգեր են մեկնարկել ԿԸՀ-ի հետ»,- ասաց Մելոյանը:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով