«Փաշինյանը ասում է, որ եթե սեպտեմբերին սահմանադրական մեծամասնություն չստանան, ապ…

«Փաշինյանը ասում է, որ եթե սեպտեմբերին սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ․ հարց է առաջանում՝ սա արտաքին ներգործություն չէ՞։ Առավել ևս, երբ վերջին ամիսներին Փաշինյանը մշտապես խոսում է «խաղաղության» մասին՝ շեշտելով, որ իրենք բերել են խաղաղություն։ Բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե ընտրությունների արդյունքում այլ ուժի հաղթանակի դեպքում այդ «խաղաղությունը» կարող է վերանալ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Հայաստանի ներքին քաղաքականության և երկրի ղեկավարի ընտրությունը պետք է կատարի բացառապես Հայաստանի քաղաքացին։ Վերջակետ։ Սա քննարկման ենթակա չէ։ Հայաստանի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի ոչ մի երկիր՝ անկախ նրանից՝ բարեկա՞մ է մեզ համար, թե՞ ոչ։ Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք հակառակը. ԱՄՆ փոխնախագահից մինչև Թուրքիայի արտգործնախարար բացահայտ հայտարարում են իրենց նախապատվությունների մասին, իսկ երկրի ներսում դա մատուցվում է որպես խաղաղության միակ երաշխիք»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով