Իսրայելը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հասցվող հարվածները երկու շ…

🔹Իսրայելը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով կասեցնելու որոշմանը, սակայն հրադադարը չի ներառում Լիբանանը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը

📌Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ավելի վաղ հաստատել էին, որ Իսրայելը համաձայնել է երկշաբաթյա հրադադարին և Իրանի ռմբակոծությունների դադարեցմանը, իսկ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, ով օգնել է միջնորդել գործարքը, X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ համաձայնագիրը ներառում է նաև Լիբանանում Իսրայելի ռազմարշավի դադարեցումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով