Անհրաժեշտ եմ համարում հայտնել անհամաձայնությունս Հրազդանի կիրճի քննարկվող «բարեփ…

Անհրաժեշտ եմ համարում հայտնել անհամաձայնությունս Հրազդանի կիրճի քննարկվող «բարեփոխումը»։ Այս ձեւաչափով կանդրադառնամ խնդրահարույց կծիկի միայն մեկ կողմին՝ տրանսպորտային։ Ես տարիներ շարունակ բարձրաձայնում եմ Երեւանի ամենօրյա տրանսպորտային կոլապսի արմատական եւ արդյունավետ լուծում՝ Հրազդանի կիրճի աջ ափին կառուցել վերգետնյա մետրոյի գիծ՝ Դավթաշենը, Կիեւյան, Հաղթանակի կամուրջները գետի հունով իրար կապող կարճ, էժան եւ արագ սարքվող երկաթուղի, որը կշարունակվի մի կողմից մինչեւ «Բարեկամություն» կայան, մյուս կողմից մինչեւ Երեւանյան լիճ եւ Գարեգին Նժդեհի հրապարակ, դարձնելով Երեւանի մետրոն օղակաձեւ եւ կտրուկ բարելավելով փոխադրումների գերխնդիրը։ Քաղաքապետարանի ներկայացվող նախագիծը կոչնչացնի իմ առաջարկվող եզակի լուծման հնարավորությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով