Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Իր…

🇮🇷🇦🇲 Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել
🔴 Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը սպանված Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում։
Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
🔴 Սա յուրօրինակ հարգանքի տուրք և երախտագիտություն է Իրանում բնակվող հայերի անունից՝ ուղղված Գերագույն առաջնորդին, որին իրանահայ համայնքում խորապես հարգում և մեծարում էին։
📌 Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, փոքրիկ թոռնիկները, ինչպես նաև իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական ղեկավարներ։
➡️ Խամենեիի սպանությունից հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով