«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, դիմելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին, հարցրեց՝ արդյոք Տերտերյանը կո՞ղմ է այն տեսակետին, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, թե՞ ինքն էլ է համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել։ Տերտերյանն ի պատասխան ասաց․ «Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ էդպիսի բան չկա, ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»։
Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան
Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան