Գյումրին ՔՊ չի ընտրելու. Վարդան Ղուկասյանը «վիզ է դրել»՝ Սամվել Կարապետյանի համ…

📊🗳️ Գյումրին ՔՊ չի ընտրելու. Վարդան Ղուկասյանը «վիզ է դրել»՝ Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։
🔴 Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։
🔴 Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում․ 25-րդն է։ Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։ Դրանից բացի՝ Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումներին մեծ աջակցություն է ունենում։
🔴 Նշենք, որ Ղուկասյանի ախոյան Մարտուն Գրիգորյանն էլ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» քաղաքական թիմին է աջակցելու եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Գյումրու աղբյուրների, մնալու է տեղի դաշնակցականների հույսին։ ՔՊ-ի հարցումներով էլ ամբողջ Հայաստանում ամենաքիչ աջակցությունն իրենք ունեն հենց Շիրակի մարզում»:
📌 Հ.Գ. Մեր կողմից միայն ավելացնենք, որ Վարդան Ղուկասյանը խելքը գլխին մարդ է, ու միայն Կարապետյան Սամվելի համար չէ, որ աշխատելու է 🤔։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով