Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել նախորդ ամիս քաղաքապետարանում…

‼️‼️‼️Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել նախորդ ամիս քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններից հետո՝ նույն գործի շրջանակներում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- գրել է Կոստանյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով