Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում կեսօրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի. «Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել»:
Մյուս տուժածների վիճակը, ըստ հաղորդագրության, գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ բոլոր տուժածները Գյումրի ԲԿ-ից տեղափոխվել են Երևան, մեկը՝ սանավիացիայով:
Նախնական տեղեկություններով՝ BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել, բախվել են միմյանց, BMW–ն գլորվել է ձորը։
6 զոհ կա Շիրակի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով, տուժել է 11 քաղաքացի «5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների…
Թողնել պատասխան