«Թրամփը իրավունք չուներ պատերազմի․ ԱՄՆ-ում, ըստ օրենքների, դա անօրինական պատերազմ է, որովհետև պետք է պառլամենտի համաձայնությունը լիներ, բայց նա դա արել է ինքնուրույն։ Հիմա պառլամենտը լռում է, սակայն հետո, եթե դեմոկրատները ուժեղացնեն իրենց դիրքերը, նույնիսկ հնարավոր է՝ նրան ենթարկեն պատասխանատվության՝ իմպիչմենտի միջոցով»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանն է։
«Ամենամեծ խոչընդոտներից մեկը այն է, որ Իրանը շատ կտրուկ ասում է՝ եթե Լիբանանի ուղղությամբ ռմբակոծությունները Իսրայելի կողմից շարունակվեն, իրենք պատասխան կտան։ Բացի դրանից, հակադրություն կա նաև հենց Միացյալ Նահանգների ներսում։ Շատ դժգոհություն կա Թրամփի քաղաքականությունից, որը ազդել է մարդկանց առօրյա ծախսերի վրա։ Ավելացել են այն ծախսերը, որոնք Ամերիկան անում է այս պատերազմների վրա։ Վերջիվերջո, նման ռազմական գործողությունները շատ թանկ են։ Տրամպը իրավունք չուներ դա անելու»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան