💥Երբ օրեր շարունակ ՔՊ վարչության «ժյուրին» չէր կարողանում ընտրել արդարադատության նախարար, իսկ մամուլում պարբերաբար հրապարակվում էին գնահատականներ, թե դրա պատճառը ներկուսակցական դիմակայությունն է, ինքս մի քանի անգամ արտահայտվել եմ ու գրել, որ
Նիկոլ Փաշինյանն ինքն է ձգում որոշումը: Երբ Նիկոլ Փաշինյանը որոշումը կայացնի՝ թե ում նշանակել, կամ՝ երբ նշանակել, ՔՊ «ժյյուրին» շատ արագ «կընտրի» ում պետք է:
Ներքին գործերի եւ ՏԿԵ նախարարի նշանակումները վկայեցին այն, ինչի մասին խոսել եմ: Կա որոշում կայացնող Նիկոլ Փաշինյան, մնացյալը՝ ՔՊ վարչություն, թեկնածուների «քննություն» եւ այլն, անտուրաժ է: Սակայն, դա եւս արժանի է ուշադրության, այն իմաստով, որ պարզապես բեմականացում չէ, այլ դրանց միջոցով Նիկոլ Փաշինյանը պարզապես «թեստավորում» է ՔՊ վարչությունը:
Եվ, քանի որ արդարադատության նախարարի նշանակման առիթով դա արվել է, այլեւս կարիք չկար ընդամենը մեկ-երկու շաբաթ անց անել նույնը եւ Նիկոլ Փաշինյանը առանց ավելորդ անտուրաժի, ասել է թե՝ առանց ՔՊ վարչության «թեստավորման» կատարեց նշանակումները:
Սա անշուշտ բոլորովին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը որոշումները կայացնելիս հաշվի չի առնում շրջապատող գործոնները: Իհարկե հաշվի առնում է, բայց դա արդեն այլ երեւույթ եւ իրողություն է:
Իհարկե ուշագրավն այն է, թե ի՞նչ եզրակացության է եկել Փաշինյանը ՔՊ վարչության «թեստավորման» արդյունքում, որ եղավ արդարադատության նախարարի նշանակման առիթով: Եզրակացությունը թերեւս եղել է այն, որ վարչությանը միշտ պետք է պահել «փշերի» վրա: Այն է, մատուցել անակնկալներ: Դրանք կարող են անմիջականորեն առնչություն չունենալ վարչությանն ու դրա անդամներին, բայց, եթե քայլերը նշանակալի են կառավարման համակարգի տրամաչափի տեսանկյունից, բնականաբար լարում են բոլորին: