‼️‼️Armlur.am-ը տեղեկացավ, որ Երևանի Շենգավիթ քննչական բաժնի ու ոստիկանության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ են հավաքվել, ի պաշտպանություն ֆուտբոլի երկրպագուների ձերբակալության: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ են նախապատրաստվում անել իրավապահները։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ձերբակալված երկրպագուների մեջ կա մի երիտասարդ, որին գլխի վիրահատության համար բանակից զորացրել են, սակայն անգամ իրավապահները նրա առողջական վիճակը հաշվի չեն առել ու նրան ձերբակալել են: Հիշեցնենք,որ երեկ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 երկրպագուներ։
Leave a Reply