Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեց…

Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին

Քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը ապրիլի 23-ն է:
Արդեն հայտնի է՝
🔸Իշխող ՔՊ-ի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
🔸«Հայաստան» դաշինքի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
🔸«Ուժեղ Հայաստանը»-ը հայտարարում է՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, սակայն նա երկքաղաքացի է և չի կարող լինել պատգամավորի թեկնածու, հետևապես նաև վարչապետ: Փաստացի այս ուժի նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը: Պնդում են, թե իշխանության գալու դեպքում օրենքը կփոխեն, որպեսզի Կարապետյանը հնարավորություն ունենա վարչապետ ընտրվել:
🔸Ընտրություններին մասնակցելու է նաև գործարար Գագիկ Ծառուկյանը՝ առաջնորդելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, ով պնդում է՝ վարչապետ դառնալու հավակնություն չունի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով