🔻 Այսօր ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։
📍 Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.
«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»
և հորդորում են չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:
Թողնել պատասխան