Էրեբունիում ավտոբուսի վարորդի վրա խմբային հարձակում է տեղի ունեցելԱպրիլի 8-ին 7…

📍 Էրեբունիում ավտոբուսի վարորդի վրա խմբային հարձակում է տեղի ունեցել
Ապրիլի 8-ին 74 համարի ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է բռնության։ Երկու ուղևորների միջև սկսված վեճին վարորդի միջամտությունից հետո իրավիճակը սրվել է։
Ավելի ուշ, կանգառում երեք տղամարդ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ներս և վիճաբանել վարորդի հետ։ Նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին և նետել վարորդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։
Համայնքային ոստիկանության տվյալներով՝ երեք անձի ինքնությունը պարզվել է, նրանք ներկայացել են բաժին և ձերբակալվել են։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով