Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան 18-ամյա դպրոցական Դավի…

❗️❗️❗️Դավիթին ՔԿՀ են տարել անվասայլակով, գլխապտույտով. փաստաբան
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին քիչ առաջ առանց որևիցե բացատրության անվասայլակով տեղափոխեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ՝ հատկապես նյարդաբան։ Չգիտեմ՝ բանտում նյարդաբանը ինչպես է վերահսկելու նրան, նա մշտապես հսկողության տակ պետք է լինի:
Բոլորս շոկի մեջ ենք, գնացել էի տեսակցության, կերակրելու, գլխապտույտ ունի, չի կարողանում գլուխը շարժել, ակնագնդի վնասված հատվածում արյուն է լցվում անվտանգության աշխատակցի հարվածի պատճառով»,- մանրամասնեց փաստաբանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով