Եկեղեցու միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին անվասայլակով են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց նրա փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը։
«Էդպես ծանր վիճակում տեղափոխեցին կալանավայր, ափալ թափալ տարան, հայտնի էլ չի այս պահին, թե որ կալանավայր են տեղափոխել։ Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ՝ հատկապես նյարդաբան։ Չգիտեմ՝ բանտում նյարդաբանը ինչպես է վերահսկելու նրան, նա մշտապես հսկողության տակ պետք է լինի: Հայաստանում չկա նման կալանավայր, որտեղ կարող են նման բուժօգնություն ցուցաբերել»։
Թողնել պատասխան