«Այս ընտրությունների «ողբերգությունն» այն է, որ Հայաստանում ոչ միայն քաղաքացիներն ունեն իրենց թեկնածուն, այլ նաև արտաքին ուժերը․ Թուրքիան ունի իր նախընտրած թեկնածուն, Ադրբեջանը՝ իր, Ամերիկան՝ իր, ԵՄ-ն՝ իր, Ռուսաստանը՝ իր։ Բայց հայ ժողովրդի թեկնածուն ո՞ր մեկն է։ Եվ հենց սա է ամբողջ հարցը։ Եթե կախարդական փայտիկ լիներ, պետք է այնպես լիներ, որ բոլոր արտաքին ուժերը մի կողմ քաշվեին, և ժողովուրդը ինքնուրույն կատարեր իր ընտրությունը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։
«Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որտեղ ընտրությունները դարձել են աշխարհաքաղաքական պայքարի դաշտ։ Բայց միևնույն է՝ նույնիսկ այս դասավորվածության մեջ որոշողը դուք եք՝ ընտրողը․ ձեր որոշման հետ բոլորը հաշվի են նստելու թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում։ Աշխարհում չեք գտնի մի դեպք, երբ պատերազմ է սկսվել միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքները ինչ-որ մեկին դուր չեն եկել։ Երբ փորձում են վախեցնել՝ ասելով «ընտրեք այսպես, թե չէ պատերազմ կլինի», դա մանիպուլյացիա է»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան