Հայկական երազանքը հայ ժողովրդի և Աստծո միջև Պայմանագրի վերականգնումն է։ Արարիչը …

Հայկական երազանքը հայ ժողովրդի և Աստծո միջև Պայմանագրի վերականգնումն է։ Արարիչը հայերին հող շնորհեց Եդեմի պարտեզի սահմաններում՝ Եփրատից մինչև Կուր, որպեսզի ժողովուրդն ապրի այնտեղ, «ուր կաթ ու մեղր է հոսում»՝ Նրա Պատվիրանները կատարելու և Նրա Լույսը տարածելու դիմաց: Քանի դեռ հայերը կատարում էին պատվիրանները և տարածում Աստծո Լույսը, նրանք մնում էին Հայոց Հողի տերը: Սակայն Պայմանագրի խախտումից հետո հայերը սկսեցին հողեր կորցնել, քանի որ նրանց հոգևոր կյանքը դադարեց համապատասխանել Հայոց Հողի էներգիային։ Աստծո երազանքն այն է, որ հայերը կատարեն Նրա Պատվիրանները, որոնց հավատարմության միջոցով ժողովուրդը կվերականգնի իր իրավունքները Հայոց Հողի վրա: Այսինքն՝ հայ ժողովրդի՝ Մեծ Հայքի վերականգնման երազանքը հենց Աստծո երազանքն է, որն ունի խիստ հետևողականություն. նախ՝ հավատք, հետո՝ հող, քանի որ հողն առանց հավատքի պղծվում է: Հավատքն ու հողը միմյանցից նույնքան անբաժան են, որքան վարդակի «պլյուս» և «մինուս» նշանները, որոնց համադրությունը լույս է վառում էլեկտրական լամպի մեջ:
Հայկական երազանքը արդար հասարակության կառուցումն է, որը Հայաստանի քաղաքացիներին երաշխավորում է կրթության և բժշկական օգնության հավասար հասանելիություն՝ առանց քաղաքացիների նյութական վիճակի կամ սոցիալական ծագման հետ կապի: Արդար ապրել բառացիորեն նշանակում է «ապրել ճշմարտության հետ»: Ըստ Հովհաննեսի Ավետարանում ասվում է, որ «նա, ով գործում է ճշմարտությամբ, գնում է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը բացահայտվեն, քանի որ դրանք Աստծո մեջ են»: Հետևաբար, ճշմարտության հետ ապրելը նշանակում է ապրել Աստծո հետ, ով առաջին հերթին մտածում է աղքատների և անապահովների մասին:
Հայկական երազանքը հասարակությունն է, որտեղ նյութական բարիքներն ու բնական ռեսուրսները բաշխվում են հօգուտ մեծամասնության, այլ ոչ թե քաղաքացիների փոքրամասնության: Տնտեսական և հասարակական հարթություններում մեկ Աստծուն հավատացյալների և հեթանոսների միջև ջրբաժանը հենց վերաբաշխման մոդելի մեջ է: Հեթանոսները հոգ են տանում միայն իրենց ցեղի և իրենց ընտանիքի մասին՝ առանձնանալով արտաքին աշխարհից արյունակցական և կլանային կապերով: Իսկ միաստվածները հոգ են տանում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր հավատում են մեկ Աստծուն՝ չսահմանափակելով ազգակցական և կլանային կապերով:
Հայկական երազանքը ապագայի համազգային տեսլական է, որը թույլ կտա ժողովրդին իրականացնել իր առաքելությունը Մեծ Հայքի վերաստեղծման միջոցով՝ Եփրատից մինչև Կուր սահմաններում:
Հայկական երազանք

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ

Հայկական երազանք – Գիրք – Սարգիս Ծատուրյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *