Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյան…

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօր կուսակցության գրասենյակից բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը: Մելոյանը գործի մասին միայն հայտնեց, որ խոսքը բարեգործության արգելքի մասին է առանց մանրամասների:
Մելոյանը փոխանցեց, որ Ղումաշյանը նորածին երեխայի կերակրող մայր է: «Ակնհայտ ապօրինի, անհիմն գործ է, իշխանության վախի դրսևորում», — պնդեց Մելոյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով