«Համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։
📌Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են,- հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Այսօր հարցաքննության է հրավիրվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը: «Հավանաբար այլ հանգամանքներ են, նույն գործը չէ», — ասել է կուսակցության խոսնակը:
Թողնել պատասխան